Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Այլընտրանքն այդպես էլ չհրապարակվեց

Այլընտրանքն այդպես էլ չհրապարակվեց
11.09.2013 | 16:10

Փորձագետները նշում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս անվտանգությունն ու խաղաղությունը գերադասել է ամեն ինչից։ Վերլուծաբան ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշեց, որ եթե ՀՀ նախագահն իրոք առաջնորդվել է այդ սկզբունքով, ապա դա թերևս բնական է, որովհետև ամեն ինչ ի վերջո հիմնվում է անվտանգության բազայի վրա։ «Հայաստանի նման երկրների համար, որոնք գտնվում են բավականին բարդ տարածաշրջանում և ոչ պատերազմ, ոչ խաղաղության պայմաններում, առաջնայինը, ինչ խոսք, անվտանգության խնդիրն է։ Փաստ է, որ այնուամենայնիվ, Ռուսաստանի կողմից առաջարկվող և այսօր էլ գործող անվտանգության համակարգին լուրջ այլընտրանք (թե՜ ռազմաքաղաքական, թե՜ տնտեսական) Եվրոպայի կամ մեկ այլ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից չի առաջարկվել։ Միակ այլընտրանքը հումանիտար ոլորտում էր, ինչը ստորադասվում է առավել կարևոր գործոնների։ Եվ եթե նույնիսկ այդ այլընտրանքը կար, հանրությունն այդպես էլ դրան չկարողացավ ծանոթանալ։ Բացի ընդհանուր բնույթի հայտարարություններից, Եվրամիությունն ասոցացման պայմանագրի մասին որևէ էական բան չասաց, գերադասեց փակագծերը չբացել։ Դա, համաձայնեք, տարօրինակ է, եթե իրոք ձգտում ես այլընտրանք առաջարկել երկրի հանրությանն ու էլիտային»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- Վիգեն Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»- առաջիկա համարում։

Դիտվել է՝ 3889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ